Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ և ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 4-ին այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն, ինչպես նաև խաղաղապահ ինժեներական գումարտակ:
ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2002 թվականին կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ:
Իր գոյության ընթացքում ականազերծման կենտրոնը իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Կենտրոնում հեղինակավոր մասնագետների միջոցով վերապատրաստվել և միջազգային որակավորում են ՀՀ զինված ուժերի շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը մասնակցել են միջազգային առաքելություններին: