Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԼԺԻՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
ԱԼԺԻՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Առնվազն 123 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է News.am-ը` վթարը տեղի է ունեցել Ում-էլ-Բուախի բնակավայրի մոտակայքում, մայրաքաղաք Ալժիրից մոտ 400 կմ հեռավորության վրա: «Իլ» ինքնաթիռն ուղևորվում էր Թամանրասեթ քաղաքից Կոնստանիտին:

Զոհերի թվում 119 ուղևոր է և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռում են գտնվել զինվորականներ և նրանց հարազատները:
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: AP գործակալությունն իր հերթին նշում է, որ վթարի ականատեսների խոսքով, ինքնաթիռը բախվել է լեռան գագաթին, ինչից հետո ընկել է գետնին: Վթարի ու զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: