Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՍՈՒԶԱՆԱՎԸ
ԻՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՍՈՒԶԱՆԱՎԸ

Իրանական IRIB հեռուստաալիքը ցուցադրել է սյուժե՝ ազգային ռազմածովային ուժերի մասին, որում ներկայացվել է «Ֆաթեհ» («Նվաճող») տեսակի նոր սուզանավը: Այս մասին, ըստ 1in.am-ի, հայտնում է Jane’s պորտալը: Ենթադրաբար սուզանավը ջուրն է իջեցվել անցած տարվա նոյեմբերին:

Սյուժեում ցուցադրվում է սուզանավի շինարարությունը, իսկ այնուհետև դրա իջեցումը ջուր՝ Բուշեհր նահանգի նավաշինարանից (Պարսից ծոց): Ներկայումս իրականացվում է նույն տեսակի երկրորդ նավի շինարարությունը: Այն կառուցվում է Կասպից ծովի ափին գտնվող Գիլյան նահանգի նավաշինարանում:

Համաձայն արբանյակային լուսանկարների՝ առաջին նավի երկարությունը կազմում է 40, իսկ երկրորդինը՝ 48 մետր: