Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՆՎՃԱՐ ԿՍՏԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ 300 ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՆՎՃԱՐ ԿՍՏԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ 300 ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Վաշինգտոնը հավանություն է տվել Հունաստանին 250-300 M113A3 զրահափոխադրիչ մեքենաներ հատկացնելուն՝ պայմանով, որ Աթենքը կվճարի փոխադրման ծախսերը: Ինչպես հաղորդում է News.am-ը, Հունաստանի ցամաքային զորքերը ամերիկյան M113A3-ներով կփոխարինեն հնացած M113A1-ները: Վերջիններս մտադիր են վաճառել զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներին:

2013թ.-ի մայիսին էլ ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն էր տվել Հունաստանին 470 հատ M113 զրահավոր փոխադրիչ մեքենաներ տրամադրելուն: Տեխնիկան Հունաստան փոխադրելու ծախսերը գնահատվում է հինգ մլն եվրո:

Տեխնիկան տեղափոխելու համար անհրաժեշտ է Հունաստանի կառավարության հավանությունը և փոխադրավճարի երաշխիքների տրամադրումը: