Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Japan stealth
ԱՅԺՄ ԷԼ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ

Ճապոնիայում նախատեսում են 2014 թ. սկսել անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված սեփական արտադրության ինքնաթիռի փորձարկումները: 2009թ. Սկսած՝ ճապոնացիները ծրագրի վրա ծախսել են 473 միլիոն դոլար: Որոշումը պայմանավորված է ԱՄՆ կոնգրեսականների կողմից ընդունված՝ տվյալ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներով, թեև պետք է նշել, որ Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության իրականացումը մեծապես հենվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության վրա: Սա կարող է նշանակել, որ երկիրը մասնակի հրաժարվում է բացառապես ամերիկյան սպառազինության օգտագործումից և ներքաշվում է իր հարևանների` Չինաստանի և Հարավային Կորեայի ջանքերով սկսված սպառազինությունների մրցավազքի մեջ: