Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԹՂԹԱԿԻՑԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԹՂԹԱԿԻՑԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2013թ. հունիսի 5-ի որոշմամբ՝ ամփոփվել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հիմնադրման 20-ամյակին նվիրված` «Լավագույն լրագրողական ստեղծագործություն» երկրորդ միջազգային մրցույթի արդյունքները:

Մրցույթի մասնակից, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հատուկ թղթակից, փոխգնդապետ ԱՐԱՄ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ արժանացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի շնորհակալագրին և երկրորդ աստիճանի դիպլոմին, որոնք խորհրդի քարտուղար Ա.Սինայսկին ուղարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու բոլորիս` մեր ԶՈՒ հերթական հաջողության առթիվ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»