Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ
ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

Մեծ Բրիտանիայի ազգային ֆինանսական տեսչությունը գնահատել է պաշտպանության նախարարության կատարած գնումների արդյունավետությունը և հայտարարել է, որ ոչ պատշաճ վերահսկողության պատճառով Eurofighter Typhoon կործանիչների գինն ավելացել է 20 տոկոսով: Մարտական ինքնաթիռների արտադրության և մատակարարման արժեքը աճել է մինչև 20,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (32,7 միլիարդ դոլար), թեև պատվերի քանակը նվազել է սկզբնական 232-ից մինչև 160 միավոր: Կործանիչներն արտադրում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների հիմնադրած Eurofighter համատեղ ձեռնարկությունը: Հայտարարության մեջ նշված է, որ եթե հաշվի առնվեն Typhoon-ների նախագծման և արտադրության համար կատարված Մեծ Բրիտանիայի նախնական ծախսերը, ապա ինքնաթիռների գինը կավելանա ոչ թե 20 այլ 75 տոկոսով: