Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 50 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻՆ

«Սիրելի՛ զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե: Ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը: Եվս մի քանի տարի, եւ ես կկանգնեմ քո տեղը եւ կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ, որ պատվով կկատարես հայրենիքի հանդեպ պարտքդ մինչեւ փոխարինելու գամ քեզ: Մենք բոլորս երդվյալ զինվորներն ենք այս սուրբ հողի: Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ են գծվել, որը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է: Ես համոզված եմ եւ հավատում եմ, որ մեր հայրենիքի պաշտպանության դժվարին ու վսեմ գործը հուսալի ձեռքերում է»: