Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՒՐՔԻԱՆ 600 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՏԵԽՆԻԿԱ Է ՎԱՃԱՌԵԼ ՄԱԼԱՅԶԻԱՅԻՆ
ԹՈՒՐՔԻԱՆ 600 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՏԵԽՆԻԿԱ Է ՎԱՃԱՌԵԼ ՄԱԼԱՅԶԻԱՅԻՆ

Թուրքիան խոշորածավալ` 600 միլիոն դոլարի ռազմական գործարք է կնքել Մալայզիայի հետ «Pars» զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Մալայզիայի վարչապետի` Թուրքիա կատարած այցի ընթացքում, երբ վերջինս հայտարարել է երկու երկրների հարաբերությունները ստրատեգիական մակարդակի հասցնելու որոշման մասին: Մալայզիան կդառնա թուրքական զրահամեքենաների արտասահմանյան առաջին ներկրողը: Պայմանագիրը ստորագրել են թուրքական FNSS և մալայզիական DEFTECH ընկերությունները: Այն նախատեսում է 257 միավոր տեխնիկայի նախագծում, արտադրություն, հետագա սպասարկում և արդիականացում: «Pars»-ի վրա տեղադրված է 525-ձիաուժանոց շարժիչ, խճուղու վրա մինչև 100, իսկ ջրի վրա մինչև 10 կմ/ժ արագություն կարող է զարգացնել, մեկ լիցքավորմամբ անցնում է 1000 կմ: «Pars»-ի սրահում տեղավորվում են 14 զինվոր կամ բեռներ՝ 8 տոննա ընդհանուր քաշով: Սպառազինված է 25 մմ-անոց հրանոթով և 7,62 մմ-անոց գնդացրով: