Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ՌԻԱ-Նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել 135 ՀՄՄ-3-ի արդիականացման շուրջ: Գործարքը կարժենա մոտ 73,8 միլիոն դոլար: Ներկայումս արաբական երկրի բանակում կա 1992-2000թթ. գնված ռուսական արտադրության 600-ից ավելի ՀՄՄ-3: Ամենայն հավանականությամբ դրանք կձևափոխվեն ՀՄՄ-3Մ տեսակի պահանջներին համապատասխան: Այդ դեպքում մեքենաները կստանան նոր շարժիչներ, կրակի կառավարման նոր համակարգեր, ինչպես նաև լրացուցիչ կզրահապատվեն: