Հայերեն | На русском | In English
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր ելույթում նշել է, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեկ օրինակ են միայն, որից երկու տարի հետո Ադրբեջանից անհետացել է 450 հազարանոց հայկական համայնքը։ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացրել է հայ բնակչության էթնիկ զտում եւ զանգվածային արտաքսում։ Փալոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը ագրեսիվ հարեւաններով շրջապատված Հայաստանի անվտանգության երաշխավորը լինի։ Հանրապետական կոնգրեսական Էն Էշուն էլ ընդգծել է, որ իր ընտանիքի անդամները փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից, իսկ 1988-ի սումգայիթյան իրադարձությունների դեպքում պատմությունը կրկնվել է. «Պետք է խստորեն դատապարտել էթնիկ խմբերի հանդեպ իրականացվող նման բռնության դեպքերը՝ անկախ նրանից, թե երբ ու որտեղ են դրանք տեղի ունեցել։ Անգամ 96 տարի հետո ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը,- նշել է նա։