Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է

«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՍՈւ-27ՍՄ չորս նոր կործանիչ: Ինքնաթիռները հավաքման կայանից թռիչք են կատարել մինչև Կրասնոդարի շրջանում գտնվող ավիաբազա: Երկու տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն` գործարանը օդուժին կմատակարարի այս մոդելի տասներկու ինքնաթիռ: Համալրումը կատարվում է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության աստիճանական թարմացման ծրագրի շրջանակներում: