Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆԴԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել են յոթ զինծառայողներ: Մահացածները 1991-92թթ. ծնված երիտասարդներ էին, զորակոչվել էին 2010թ.: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով: Զորամասում քննչական գործողություններ են կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության ներկայացուցիչները: Ադրբեջանական լրատվամիջոցներում առայժմ դեպքի շարժառիթներն ու մանրամասները չեն բացահայտվում, իսկ ահա Ֆրանս-Պրեսս-ը հայտնել է, որ զինծառայողներին գնդակահարել է ծառայակիցներից մեկը: