Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈԽՈՐՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՂԹԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

«Ռազմատենչ հռետորաբանություն՝ Բաքվից» նախադասությունը կովկասյան ժուռնալիստիկայում շաբլոն է դարձել, «Eurosianet.org»-ում գրել է ազատ լրագրող Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով Աբիեւի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը։
Հիշեցնենք՝ այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը Ղարաբաղի համար լրջորեն պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմելուն։ «Ծանր է, երբ նման հայտարարություններ են արվում։ Այդ հայտարարությունն իմ ականջներին առավել բթամիտ է հնչում, քան նորմալ»,- գրել է Կուչերան։
Ըստ հոդվածագրի, Ֆիզուլիի ու Ջեբրաիլի համար պայքարը Ադրբեջանի վրա ծանր կնստի, քանզի լեռնային դժվարությունները հաղթահարելու համար Բաքվին եռապատիկ ավելի ուժ է հարկավոր։ Անդրադառնալով հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակին, Կուչերան նկատել է, որ այն ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակում է։ «Ադրբեջանական բանակը տառապում է նախկինում տարած պարտությամբ, այստեղ համընդհանուր կոռուպցիա է տիրում, եւ ինքնասպանությունների աճ կա»,- գրել է Կուչերան։
Եթե պատերազմ վերսկսվի, ըստ ամերիկացի լրագրողի, Ադրբեջանի քաղաքացիները շատ ավելի խոցելի կլինեն, քանի որ քաղաքներն ու գյուղերը ավելի մոտ են ղարաբաղյան հակամարտության շփման գծին։