Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ…

♦ Միջնադարյան գիտնական, բժիշկ Մխիթար Հերացին եղել է Հեթում թագավորի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու անձնական բժիշկը։

♦ 15-րդ դարում մեծ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է թուրքական սուլթան Մուհամեդի (Ֆաթիհի) անձնական վիրաբույժն ու պալատական բժիշկը։ Նրան համարում էին «ճառահպաշի ռազադան»՝ վիրաբուժության պետ։

♦ Եվրոպայի համալսարաններում կրթություն ստացած հայ շատ բժիշկներ ծառայել են օսմանյան բանակում։ Նրանցից շատերը կայսրությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի եւ բեյի տիտղոսների։ Նրանցից էր Գաբրիել փաշա Սեւանը (1822-1900թթ.), որ օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր։

♦ Երեւանի զինվորական հոսպիտալը հիմնադրվել է 1827թ.։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
մայոր