Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Համաձայն իշխանությունների հաղորդումների, արյունալի մարտերի հետևանքով գրոհայինների ջախջախումից հետո Դամասկոսում իրավիճակը խաղաղվել է, սակայն, արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, արյունալի մարտերը շարունակվում են երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում, որտեղ փողոցային մարտեր են ընթանում: Քաղաք է մտցվել ծանր զրահատեխնիկա, իսկ բնակչությունը հեռանում է քաղաքից:

Անհանգիստ է նաև Իդլիբ, Համա, Ռաստան և մի քանի այլ նահանգներում, իսկ ընդիմադիր Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ վերահսկողություն է սահմանել Բաբ էլ-Հավա քաղաքի նկատմամբ:

Համաձայն արաբական մամուլի հրապարակումների, շարունակում են Սիրիայի տարածք ներթափանցել «Ալ Քաիդայի» մարտիկները, և ընդիմության շարքերում արդեն կռվում է այս կազմակերպության շուրջ 6.000 գրոհային: