Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՏՕ-Ն ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՆԱՏՕ-Ն ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզական ծառայություններն ուժեղացրել են Ատլանտյան օվկիանոս ու Միջերկրական ծով արշավի դուրս եկած ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի նկատմամբ հսկողությունը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան աղբյուր: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի «Орион» հետախուզական ինքնաթիռները մի քանի անգամ մեծացրել են թռիչքների հաճախականությունը այն գոտիներում, որտեղ գտնվում են ռուսաստանյան ռազմանավերը, որոնց անձնակազմը ևս պարզ զգում է ռադիէլեկտրոնային հետախուզության ակտիվացումը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ այս նավերը տեղափոխում են Սիրիայի համար վերանորոգված մարտական տեխնիկա, իսկ «Рособоронэкспорт»-ը կտրականապես հերքել էր նման լուրերը` պնդելով, որ Սիրիայի համար նախատեսված մարտական տեխնիկան գտնվել է «Ալաեդ» նավում, որը ապահովագրության չեղյալ հայտարարվելու պատճառով ճանապարհի կեսից հետ է դարձել Սանկտ-Պետերբուրգ:

Նույն աղբյուրը նաև չի բացառել, որ շուտով ռուսաստանյան Հյուսիսային, Բալթիական ու Սևծովյան նավատորմիղների նավերի անմիջական մոտակայքում կհայտնվեն նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմանավեր: