Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՖԱՐՆԲՈՐՈ-2012». 72 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ
«ՖԱՐՆԲՈՐՈ-2012». 72 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ

Կիրակի ավարտված բիրտանական միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում կնքվել է 72 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարք: 578 ինքնաթիռների և ուղղաթիռների պատվերները 53 տոկոսով գերազանցել են նախորդ ցուցահանդեսի ցուցանիշը, սակայն չեն կարողացել հաղթահարել 2008 թվականի ավիասալոնի ռեկորդը, երբ կնքված գործարքների ընդհանուր արժեքը կազմեց 88 միլիարդ ԱՄՆ դոլար:

Աշխատանքային հինգ օրերի ընթացքում «Ֆարնբորո-2012» ավիասալոնն ունեցավ 107.000 այցելու, այդ թվում 70 զինվորական և 13 քաղաքացիական օտարերկրյա պատվիրակություն, իսկ հանգստյան օրերին, երբ ավիասալոնի մուտքն ազատ էր, ցուցահանդես այցելեց շուրջ 130.000 մարդ: