Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻՅԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻՅԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՌԴ ռազմաօդային ուժերի հեռագնա ավիացիայի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Ժիխարյովն իր ամերիկացի գործընկերոջ հետ Միացյալ Նահանգների «Բարկսդեյլ» ավիաբազայում ամերիկյան կողմի հրավերով քննարկում է 2013 և հետագա թվականներին ՌԴ հեռագնա զինվորական ավիացիայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության համագործակցության հեռանկարները:

Ռուսաստանյան պատվիրակությունը ծանոթացել է ամերիկյան օդաչուների մարտական ու մասնագիտական պատրաստության դասընթացների կազմակերպմանը, թռիչքների նախապատրաստման աշխատանքներին, ավիացիոն տեխնիկայի սպասարկման ու խնամքի իրականացման պայմաններին, ապա և առաջադրանքների կատարմանը: