Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐՈՒՄ ՉԻ ԱՅՐՎՈՒՄ, ՀԱՐՎԱԾԻՑ ՉԻ ՊԱՅԹՈՒՄ
ՀՐՈՒՄ ՉԻ ԱՅՐՎՈՒՄ, ՀԱՐՎԱԾԻՑ ՉԻ ՊԱՅԹՈՒՄ

Ռուսաստանյան «РТ-Химические технологии и композиционные материалы» հոլդինգը հրթիռահրետանային զինամթերքի համար ստեղծել է հրակայուն կոնտեյներներ: Արտաքին միջավայրում Ցելսիուսի 1.500 աստիճան ջերմության դեպքում նրանց ներսում ջերմաստիճանն առաջին 15 րոպեների ընթացքում չի գերազանցում 170 աստիճանը, իսկ հրթիռներն ու արկերը չեն պայթում երկհարկանի տան բարձրությունից ցած ընկնելիս: Այս բնութագրերը նկատելիորեն գերազանցում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները:

Կառավարվող հրթիռների համար նախատեսված հրակայուն կոնտեյները, որի քաշը չի գերազնցում նույն նպատակի համար նախատեսված փայտե արկղի կշիռը, հոլդինգը ցուցադրել է «Տեխնոլոգիաներ և մեքենաշինություն-2012» միջազգային ցուցահանդեսում:

Հոլդինգի ներկայացուցչը հայտարարել է, որ կոնտեյներները նաև զրահահար լինելու պահանջ առաջադրվելու դեպքում իրենց մասնագետներն ի զորու են կարճ ժամանակում լուծելու նաև այդ խնդիրը. հոլդինգում ստեղծված համակարգիչը թույլ է տալիս մոդելավորել բազմաշերտ զրահի տարբեր կառուցվածքներ և կատարել նրանում օգտագործվող նյութերից յուրաքանչյուրի տեսակարար կշռի և հաստության ճիշտ ընտրություն, ինչպես նաև ճշտորեն մոդելավորելով իրական պայմաններն ու ազդեցությունները՝ կատարել վիրտուալ փորձարկումներ: