Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՐԶ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարց- Ամուսինս մահացել է: Նրա առաջին հերթի ժառանգներն ենք ես և երկու որդիներս: Առանձնատունը, որը կառուցել ենք մեր ամուսնության ընթացքում, մեր համատեղ սեփականությունն է: Առանձնատան ո՞ր մասի նկատմամբ ես իրավունքներ ունեմ:

Պատասխան- Քանի որ առանձնատունը Ձեր և Ձեր ամուսնու համատեղ սեփականությունն է, ապա Դուք և Ձեր որդիները ժառանգել կարող եք Ձեր ամուսնու բաժինը, այն է՝ առանձնատան 1/2-ը. մյուս 1/2-ը Ձեզ է պատկանում սեփականության իրավունքով: Ձեր ամուսնու բաժնից հավասար բաժիններով Դուք և Ձեր որդիները պետք է ստանաք ժառանգություն՝ յուրաքանչյուրդ այդ բաժնի 1/3-ը: Արդյունքում՝ սեփականության իրավունքով Ձեզ կպատկանի առանձնատան 2/3 մասը: