Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցություններ կսկսի իր զինված խմբավորումների նկատմամբ կառավարական զորքերի ձեռնարկած մարտական գործողությունների իսպառ դադարեցումից, Բաշար Ասադի ու նրա կողմնակիցների իշխանազրկումից և բոլոր ձերբակալվածների ազատ արձակումից հետո միայն, քանի որ «զոհի և դահիճի միջև բանակցություններ հնարավոր չեն»:

Այդ մասին Դամասկոսում գտնվող ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Կոֆի Անանին հայտնել է ընդդիմության առաջնորդներից Հասան Աբդուլազիմը:

Սիրիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմության ահաբեկիչներն իրենց գործողություններով ապակայունացնում են իրավիճակը և քաոս ստեղծում Սիրիայում:

Քաթարի իշխանություններն ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության, թե չի կարելի արյունահեղության մեղքը միայն Սիրիայի իշխանությունների վրա բարդել, պնդում են, որ սիրիական ընդիմության գործողություններն ընդամենը ինքնապաշտպանություն են, և որ երկրի ընդդիմությանը չի կարելի լոկ «զինված ավազակախումբ» համարել: