Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՆ
ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՆ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն օտարերկրյա պետություններին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ և աջակցության համար շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը հայտարարել է, որ որոշ պետություններ աջակցում են զինված ահաբեկչական խմբավորումներին, որպեսզի ապակայունացնեն իրավիճակն ու խոչընդոտեն խնդրի խաղաղ լուծմանը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Եվրախորհուրդը նոր պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայի դեմ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վաստերվելլը: Ենթադրվում է, որ պատժամիջոցների զգալի մասն ուղղված կլինի Սիրիայի կենտրոնական բանկի դեմ: