Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄԱպրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: