Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ՝ ՍԱՐԳԻՍ ԻԶՄԻՐԼՅԱՆԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ՝ ՍԱՐԳԻՍ ԻԶՄԻՐԼՅԱՆԻՆ

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը: