Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱԳԸ



ԴԻՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱԳԸԺամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Միշա Աբրահամյանն արդեն  մեկ տարի երկու ամիս է, ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

Ճամբարակցի ամրակազմ և նպատակասլաց երիտասարդը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ, պարտականությունների բարեխիղճ կատարմամբ,  ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվությամբ: Եվ այս ամենը հաշվի առնելով, հրամանատարությունը նրան վստահել է դիրքի ավագի անչափ պատասխանատու պաշտոնը։

Նոր պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց կրտսեր սերժանտ Աբրահամյանը օրինակելի ու բարեխիղճ ծառայությամբ ապացուցեց, որ հրամանատարությունը չի սխալվել. Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Աբրահամյանը  ժամանակին ու ճշգրիտ է կատարում հրամանատարների հրամանները՝ բարձր պատասխանատվությամբ կազմակերպելով առաջնագծի իրեն վստահված հատվածի մարտական հերթապահությունը:

Իհարկե, այս ամենը չէր կարող վրիպել զորամասի հրամանատարության ուշադրությունից, և ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ զորամասի հրամանատարը Աբրահամյանին պարգևատրում է «Լավագույն դիրքի ավագ» պատվավոր կոչումով։

Կրտսեր հրամանատարը շարունակում է պատասխանատվությամբ ու զգոն կատարել իր ծառայողական պարտականությունները՝ գիտակցելով, որ իրեն է վստահված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի կարևորագույն հատվածներից մեկի անվտանգությունը։

 

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ազգային բանակ


25/03/2024