Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՄարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Խորագիր՝ Նորություններ


22/03/2024