Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴ



Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։

Խորագիր՝ Նորություններ


27/02/2024