Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԻՐԱԿԼԻ ՉԻԿՈՎԱՆԻԻ ՀԵՏ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԻՐԱԿԼԻ ՉԻԿՈՎԱՆԻԻ ՀԵՏՓետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


27/02/2024