Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ



ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸՎեց ամիս առաջ էր հրամանատարը ժամկետային զինծառայողների հետ զրույցի  ժամանակ տեղեկացրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, մանրամասնել էր ծրագրի առանձնահատկությունները, հնարավորություններն ու արտոնությունները։

Այդ ժամանակ շարքային Գագիկ Խաչատրյանը ծառայում էր ՀՀ զինված ուժերում՝ որպես ժամկետային զինծառայող: Երիտասարդը որոշեց ինքն էլ դառնալ ծրագրի մասնակից։

-Սիրում եմ զինվորական գործը, զինվորական համազգեստ կրելն ինձ համար պատիվ է, իսկ ծառայելը՝ սուրբ առաքելություն»,- ասում է Գագիկը,- այժմ հաղթահարելով իմ առջև դրված խնդիրները՝ մասնակցել եմ քննություններին և գրանցել լավ ցուցանիշներ, ուրախ եմ, որ ծառայում եմ իմ մարզում տեղակայված զորամասում, իմ սիրելի մասնագիտությամբ։

Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2024