Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-ՈՒՄ ՄՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ
ԱՄՆ-ՈՒՄ ՄՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ

Դրանց մշակմամբ զբաղվում է «Lockheed Martin» կոնցեռնի ընկերություններից մեկը` «Sandia National Laboratories»-ը: 10 սանտիմետրանոց գնդակն իրականում բավական բարդ կառուցվածք ունի` լազերային նշանադրումը հայտնաբերող օպտիկական ցուցիչ, ինչպես նաև ութ բիթ հզորության կենտրոնական պրոցեսոր, որը ղեկավարում է թռիչքի ուղղությունը կարգավորող բոլոր էլեկտրամագնիսական հաղորդակցումները:

Ինքնաուղղորդվող փամփուշտի թռիչքի մասին տեղեկատվությունը մեկ վայրկյանում 30 անգամ հաշվարկվում է: Դրա շնորհիվ էլ այս փամփուշտներն անհամեմատ դիպուկ են սովորական մետաղական նմանակներից: Վերջիններս մեկ մղոն տարածություն անցնելիս նշանակետից շեղվում են շուրջ ինը մետր, իսկ այս փամփուշտները՝ ընդամենը 20 սանտիմետր: Վառոդի ժամանակակից տեսակները գնդակին թույլ են տալիս փողից դուրս թռչել վայրկյանում մինչև 730 մետր արագությամբ:

Ապացուցելու համար, որ կրակոցից հետո ինքնաուղղորդվող գնդակի ողջ էլեկտրոնային համակարգը կարող է անխափան աշխատել, «Sandia National Laboratories»-ի ինժեներները փորձարկումների ընթացքում գնդակի վրա են տեղադրել փոքրիկ լուսադիոդներ: Ընկերությունն այժմ վերացնում է « նկատված որոշ թերություններ», և գործընկեր որոնում թեսթավորման աշխատանքներն ավարտելուն պես նոր զինամթերքի արտադրություն սկսելու: