Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԱՅԵԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԱՅԵԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարժարանում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները անցկացնում են հերթական մասնագիտական պարապմունքը, բարելավում հմտությունները, անում առավելագույնը՝ առաջիկա ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու համար։ Ուսումնական ստորաբաժանման հրամանատար Դանիել Ենգիբարյանը գոհունակությամբ է  խոսում՝ տղաներն անում են առավելագույնը լավ արդյունքներ գրանցելու համար.

-12 շաբաթ տևող պարապմունքների ընթացքում մենք մարտավարական, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության պարապմունքներ ենք անցկացնում։ Այս ընթացքում մասնակիցների մեջ մեծ ձգտում ենք տեսնում, մեծ ցանկություն ու նպատակասլացություն։ Քննությանը մնացել է երկու շաբաթ, և ես վստահ եմ, որ մեր բոլոր տղաներն էլ ատեստավորման փուլը պատվով կանցնեն։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԱՅԵԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՏասներկուշաբաթյա ուսումնական գործընթացի նպատակն է «Պաշտպան հայրենյաց» ծրագրում ընդգրկված զինվորներին տալ այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք պարտադիր են  հայրենիքի պաշտպանին վայել ծառայություն իրականացնելու համար։

Տանկի մեխանիկ-վարորդ Ալիկ Հովակիմյանն ատեստավորման պատրաստության  ծրագրին  ներգրավված զինվորներից մեկն է։

-Տրամադրվածությունս մարտական է: Պատասխանատվությամբ  եմ  վերաբերվում դասընթացներին, ըմբռնում և քաջ գիտակցում եմ դրանց դերը հետագա պայմանագրային ծառայության իրականացման գործում։ Քննությունները կհանձնեմ գերազանց։ Անհամբեր սպասում եմ այդ օրվան,-վստահեցրեց  Ալիկը:

Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո Ալիկը որոշել էր  պայմանագիր կնքել և մնալ բանակում։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԱՅԵԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ-Որոշեցի պայմանագիրը կնքել ծառայությանս ընթացքում։ Արդեն տասը ամիս է, ինչ ծառայում եմ։ Երբ եկա այստեղ,  գիտակցում էի, որ լուրջ պիտի տրամադրվեմ, որովհետև ժամկետային զինծառայություն չէ, այլ հինգ տարվա ծառայություն, որ դրանից է կախված իմ ապագան։  Այս ծրագիրն ինձ գրավեց նաև նրանով, որ միաժամանակ և՛ ծառայելու եմ, և՛ վճարվող աշխատանք եմ ունենալու: Ինձ համար Հայրենիքս սկսվում է ընտանիքից։ Այսինքն՝ միաժամանակ և՛ պաշտպանելու, և՛ հոգալու եմ ընտանիքիս կարիքները,- ասաց Ալիկ Հովակիմյանը:

Ծրագրում ներգրավված տղաներից է նաև Արթուր Բալդրյանը:

-Մանկուց սիրել եմ ծառայությունը, զինվորական կյանքը։ Իմ ավագ եղբայրները, հայրս զինվորական են եղել։ Ինձ միշտ էլ դուր է եկել այս կյանքը, և ես ցանկացել եմ ընտրել զինվորական գործը,- ասաց Արթուրը:

Խոսելով պարապմունքների և առաջիկա ատեստավորման քննությունների մասին, Արթուրը վստահեցրեց, որ այսօր իսկ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԱՅԵԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐպատրաստ է քննական հանձնաժողովին ներկայացնելու իր կամքի ուժն ու մարտական պատրաստականության աստիճանը։

-Փորձում եմ, որքան հնարավոր է, ներգրավվել այս գործում, որովհետև հինգ տարի այս համազգեստն եմ կրելու և պետք է լավ պատրաստված լինեմ։ Շատ ջանքեր եմ գործադրում, որ լավ մասնագետ դառնամ։ Եթե ինչ-որ գործ ես ստանձնում, ուրեմն պետք է տիրապետես դրան լիովին, այլապես այն քոնը չէ։ Ինձ համար սկզբունքի հարց է բարձր գնահատականներ ստանալը, որովհետև հայրս հավանություն է տվել իմ որոշմանը, և ես պետք է անպայման արդարացնեմ նրա հույսերը։ Այստեղ տեղափոխվելով՝ ես խոսք եմ տվել բոլորին, որ կվերադառնամ միայն բարձր գնահատականներով,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Արթուրը:

Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միանալու, երկամյա զինծառայությունը հնգամյա պայմանագրայինով փոխարինելու շարժառիթներին, տղաները խոստովանեցին, որ իրենց ընտրության հարցում թերևս ամենից որոշիչ դերը երկրի անվտանգային խնդիրների լուծման հարցում գործուն մասնակցություն ունենալու ձգտումն է։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1509) 27.11.2023 - 01.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/11/2023