Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ



ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆՆոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։

Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

Խորագիր՝ Նորություններ


09/11/2023