Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸՍույն տարվա հունվարի 22-ից ՀՀ զինված ուժերում ներդրվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» համաբանակային ծրագիրը, որը պետք է ընթանար երկու փուլով: Ծրագրին մասնակցելու էին ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողները: Ծրագիրը նպատակ ուներ քաջալերելու զինծառայողներին կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչ մատյանը, ճանաչել քրիստոնեական հավատքի ակունքները:

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,  Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» համաբանակային ծրագրի եզրափակիչ փուլը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՊՆ զորամասերի այն զինծառայողները, որոնք հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը։

Վիկտորինան բացվեց «Տերունական» աղոթքով։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի հայրական սերն ու օրհնությունը։

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸԱկտիվ մասնակցության և սուրբգրային գիտելիքների բարձր պատրաստվածության համար բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Նոր Կտակարաններով, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքով և պատվոգրերով։

Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի օրհնության խոսքով։

Մայիսի 31-ին «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Կեչառիսի և Գեղարդի վանական համալիրներ, Հայաստանի տարբեր սրբավայրեր։

 

ԱՐԹՈՒՐ սարկավագ ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Հոգևոր-մշակութային


05/06/2023