Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել  էր հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՊՆ N զորամասում հետևել են օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքների անցկացման ընթացքին, զրուցել զինծառայողների և սպաների հետ:

Այնուհետև հավատարմագրված լրագրողներն այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, հարցազրույցներ անցկացրել դիրքապահ անձնակազմի հետ:

Օրվա ավարտին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ:

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Բանակ և հասարակություն, Նորություններ


31/05/2023