Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻՆ
ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻՆ

ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻՆ2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նազիկ Արմենակյանի ավագ որդու՝ Միքայելի տարեդարձն էր։ Բայց շնորհավորանքների փոխարեն օրն սկսվեց պատերազմի լուրերով… Հետո զանգ ստացան զինկոմիսարիատից։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան այնտեղ էին՝ Միքայելին Արցախ էին ճանապարհում։ Հետո Նազիկը հերթով Արցախ ճանապարհեց «Ֆոր պլյուս»-ի վավերագրող լուսանկարիչներին՝ իր ղեկավարած անձնակազմի տղաներին։

Որպես լուսանկարիչ գիտակցում էր իրադարձությունները վավերագրելու կարևորությունը, ու պատերազմը կանչում էր, բայց… 26 օր որդուց լուր չուներ, իսկ լուսանկարելն անհնար էր։ Նույնիսկ ֆիզիկապես Արցախում չլինելով՝ արդեն լցվել էր պատերազմի պատկերներով, ապրում ու վերապրում էր ամենաիրական ու նույնիսկ անհավանական թվացող հազարավոր դրվագներ։

Նազիկի լուսանկարները երևի թե ժամանակի մեջ այն փոքրիկ կանգառներն են, որ օգնում են՝ հավերժական պտույտում չկորցնենք ինքներս մեզ։

Նազիկը, բացի լուսանկարելուց, մի ամբողջ փաստահավաք աշխատանք է կատարել, Այրվածքաբանական կենտրոնում բուժվող տղաների հետ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻՆամիսներ շարունակ աշխատել է, հավաքագրել նրանց պատմությունները, հետո մի քանի անգամ տարբեր ձևաչափերով դրանք ներկայացրել միջազգային հանրության ուշադրությանը։ Նազիկ Արմենակյանի ղեկավարած վավերագրող լուսանկարիչների թիմը պատերազմի թեմայով մի քանի նախագծեր է պատրաստել, որոշ լուսանկարներ մրցանակային տեղեր են գրավել հեղինակավոր փառատոներում։ Պատերազմի ընթացքում լուսանկարիչ ընկերներով անգամ հանրային նախաձեռնությամբ են հանդես եկել, որի ողջ հասույթն ուղղվել է բանակին ու զինվորին։

Մարտական գործողություններն ավարտվեցին, որդին՝ Միքայելը, տուն վերադարձավ։ Այսօր էլ Նազիկը շարունակում է պատմել ու խոսել պատերազմի մասին: Պատերազմի վերքերը դեռ չափազանց խորն են, որ հնարավոր լինի դրանք չհիշել…

 

Ն. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ