Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ



 

ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸՀայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,

Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։

Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,

Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ…

 

Ապրիլի 29-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Պարի միջազգային օրվան նվիրված տոնական ցերեկույթ՝ «Տաթև» հանրակրթական դպրոցի (հիմնադիր՝ Աշոտ Ասլիբեկյան) սաների մասնակցությամբ։ Համերգն սկսվեց կրթօջախի օրհներգով, որը կատարեցին դպրոցականները։

Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ հայ ազգագրական, ժողովրդական, հայրենասիրական երգերի կատարմամբ։ Դահլիճում թևածում էին ազգային երգն ու պարը, ինչը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ վերարժևորելու մեր ազգայինը, ազգային մշակույթի ակունքներին մոտ լինելու:

Ազգագրական պարերն ու երգերը մեծ ոգևորություն առաջացրին լեփ-լեցուն դահլիճում։ Շուրջ երկու ժամ տևած համերգն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Հոգևոր-մշակութային


05/05/2023