Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ



ՀՀ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ2023 թվականի ապրիլի 25-28-ը Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացավ ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի առաջնության եզրափակիչ փուլը: Ինչպես և սպասվում էր, այն անցավ անզիջում պայքարում. մասնակիցները դրսևորեցին բարձր կամային հատկանիշներ՝ լավագույնը ճանաչվելու համար: Թիմային հաշվարկում առաջնության հաղթող ճանաչվեց թիվ 37082 զորամասի հավաքականը, թիվ 24923 զորամասի և թիվ 24236 զորամասերի հավաքականները գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմերը՝ գավաթներով:

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Ազգային բանակ


05/05/2023