Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՄարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: