Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՄարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն:

Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:

Խորագիր՝ Նորություններ


24/03/2023