Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ



ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒՕրերս պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների ժամանակ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների, ինչպես նաև զորամիավորման համապատասխան ծառայությունների աջակցությամբ զորամասերում անցկացվեցին մարզական միջոցառումներ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, դանակի նետում, պարանի ձգում, շախմատ ու շաշկի մարզաձևերից:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով, իսկ թիմերը՝ գավաթներով:

-Վարժական հավաքների առօրյա գործունեության բաղադրիչ կազմող մարզական միջոցառումները շարունակական են լինելու,- ասում է ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:

ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Ազգային բանակ, Մարզաշխարհ


13/03/2023