Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱ ԶՈՐՔ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱ ԶՈՐՔ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Լիգան որևէ առաջարկ չի ստացել արաբական զորքեր Սիրիա ուղարկելու մասին, սակայն պատրաստ է քննարկել իրավիճակի լիցքաթափման վերաբերյալ ցանկացած պետության յուրաքանչյուր առաջարկ:

Ավելի վաղ Քաթարի էմիրը պահանջել էր զինված միջամտության միջոցով վերջ տալ Սիրիայում չդադարող բախումներին, ինչին դեմ էին արտահայտվել Թունիսն ու Եգիպտոսը, պնդելով, որ դրա համար անհրաժեշտ է Դամասկոսի համաձայնությունը:

Նա նաև հայտնել է, որ Սիրիայում դիտորդական առաքելության հետագա ճակատագիրը կորոշվի հունվարի 21-22-ին Կահիրեում Լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման ընթացքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կոմիսարիատի մասնագետները Եգիպտոսի մայրաքաղաքում հաջորդ շաբաթվանից կսկսեն ուսուցանել Լիգայի դիտորդներին, որոնց սիրիական ընդիմությունը մեղադրում է կողմնակալության և ոչ արհեստավարժության համար: