Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԿՄԱ-Ն ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ԱՌՆՈՒՄ



Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլի թիմը ստեղծվել է 2019 թ. ամռանը ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ։

Ակումբում հանդես են գալիս Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում ընդգրկված ֆուտբոլիստներ, որոնք զինվորական ծառայության ընթացքում շարունակում են զարգացնել ֆուտբոլային հմտությունները։

2019-2020 թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ-ի թիմը 1-ին խմբում գրավեց 2-րդ տեղը, ինչը հնարավորություն տվեց թիմին 2021-2022 թթ. մասնակցելու ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:

2021-2022 թթ. մրցաշրջանից ԲԿՄԱ-ն արդեն հանդես է գալիս 2 թիմով. նորաստեղծ ԲԿՄԱ-2 ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս ֆուտբոլի ՀՀ 1-ին խմբի առաջնությունում։

Բանակային ֆուտբոլիստներից դարպասապահներ Հենրի Ավագյանն ու Արման Ներսեսյանը, կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը եւ հարձակվող Արթուր Սերոբյանը հրավիրվել են ազգային հավաքական։

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Մարզաշխարհ


25/11/2022