Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾԵԼ...
ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾԵԼ…

ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾԵԼ...Սեպտեմբերի 13-ին սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում, հակառակորդի հարձակման ժամանակ, շարքային Էդգար Բաղդասարյանը պատվով է կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ հրետանու իր հաշվարկով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և մարտական տեխնիկա: Հակառակորդի առաջխաղացման ժամանակ հարկադրված լինելով թողնել կրակային դիրքը՝ ստորաբաժանումը նահանջել է կրակային դիրք ու  միանալով հրաձգային ստորաբաժանմանը՝ ամբողջ անձնակազմով հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հակառակորդի կենդանի ուժի ուղղությամբ: Այդ ընթացքում թշնամու մի քանի զինվոր փորձել են անցնել մեր ստորաբաժանման թիկունք, ինչը նկատելով՝ անձնակազմը անցել է շրջանաձև պաշտպանության և կրակ բացել: Թշնամու զինվորները հասցրել են թաքնվել քարերի ետևում և երկու նռնակ նետել մեր տղաների  ուղղությամբ: Նռնակների պայթյունից հետո մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Հայրյանը երկու ժամկետային զինծառայողների հետ մենահատ կրակ են բացել քարի ուղղությամբ, որպեսզի նրանք գլուխները չբարձրացնեն, եւ այդ ընթացքում շարքային Բաղդասարյանը թիկունքից սողեսող մոտեցել է թաքնված թշնամուն և հանկարծակիի բերելով, ոչնչացրել է նրանց ու բացականչել. «Երազանքներիցս մեկը կատարվեց. վրեժ եմ լուծել»:

 

ԱՍՏԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ