Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԸ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԸ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԸԱրևելյան սահմանագոտու հրետանային ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում։ Միևնույն ժամանակ, հրադադարի պայմաններում պատրաստվում են թշնամու հնարավոր սադրանքներին. ամենօրյա դասեր, մարզումներ, ստուգումներ, տեխնիկայի սպասարկում, նշանակետերի ճշգրտում և այլն։

Վերջին մարտական հիշողությունները դեռ թարմ են… Սեպտեմբերի լույս 13-ի գիշերային հանկարծակի հարձակումից կարճ ժամանակ անց մարտերը սովորական դարձան: «Հակառակորդի արկերը պայթում էին մեր կողքին, անօդաչուները հարվածում էին։ Շունչ քաշելու ժամանակ չունեինք, անհրաժեշտ էր արագ ու դիպուկ կրակել, անվրեպ խոցել թշնամու թիրախները, միայն այդպես հնարավոր կլիներ կանխել նրանց առաջխաղացումը», -պատմում է ժամկետային զինծառայող Հրաչ Սարգսյանը։

Հակառակորդը նկատել էր, որ ամենաարդյունավետ հարվածները ստանում է հենց հրետանային միջոցներից և ուշադրությունը կենտրոնացրել էր ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԸդրանց կրակը չեզոքացնելու վրա։ «Անօդաչուները հարվածում էին, փորձում էին կանխել մեր կրակը, բայց մեր տղաները նույնիսկ չէին սպասում հարվածից բարձրացած փոշին անցնի, բեկորները հասնեն հողին, անմիջապես լիցքավորում էին հրանոթներն ու կրակում»։ – Տղերքը կազմակերպված են գործել, միմյանց օգնելով, մեկը մյուսի կյանքը փրկելով։ Պետք էր թշնամուց արագ քաշել հրետանու ձգանը՝ սա պատերազմի ամենապարզ «պատգամն էր», որ արագ յուրացրին։ Կենսական անհրաժեշտություն էր՝ անհապաղ չեզոքացնել հակառակորդի կուտակումներն ու նրանց հետ պահել հարձակողական գործողություններից»,- ասում է Նորայր Հայրապետյանը

Բարեբախտաբար, կապն անխաթար էր։ Դիվիզիոնի կապի պետը՝ Սերգեյ Բերբերյանը, գիտեր. «Հրետանին լիարժեք կարող է գործել, երբ առաջնագծի ստորաբաժանումները, հրամանատարական կազմը և հրետանային հաշվարկները մշտական կապ ունեն»։

…Ցավոք, Տարոնն ու Արմանը անմահացան հայրենիքը թշնամուց պաշտպանելիս: Նրանք լավագույնն էին և մարտի նետվեցին՝ չխնայելով կյանքը։ Երկուսն էլ փայլուն հրետանավոր էին։ Արմանը նույնիսկ ռեկորդ էր սահմանել իր արագության շնորհիվ. «Հրետանավոր Ծատուրյանը ժամկետային զինծառայող էր ու բացառիկ սխրանքներ գործեց։ Հրանոթի արագաձգությունը սովորաբար հինգ-վեց րոպեի կարող է հասնել, մինչդեռ այդ հերոս տղան մեկ րոպեում կարողացավ ութ արկ կրակել։ Սա ռեկորդային ցուցանիշ է»,- դիվիզիոնի հրամանատար Արտուշ Հովհաննիսյանն է հիշում իր լավագույն զինվորներից մեկին։ Տղաներն այնպիսի ջանասիրությամբ ու եռանդով են գործել, որ գտել ու ոչնչացրել են խուճապահար հակառակորդի գրեթե բոլոր զինվորներին։

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԸՏարոն Սարիբեկյանն ու Արման Ծատուրյանն անմահացան հերթական խոցումը կատարելիս։ «Մեզ վրա թափվող ամեն արկի պայթյունից հետո կապ էի հաստատում  տղերքի հետ, որ լսեի նրանց ձայնը։ Զեկուցում էին, որ պայթյունից վայրկյաններ անց Սարիբեկյան Տարոնն իր նշանառուի հետ արդեն հրանոթի կողքին է։ Նա փոխարինում էր հոսպիտալում բուժվող հրանոթի հրամանատարին։ Տարոնն իր առաքելությունը գերազանց կատարեց»,- ասում է դասակի հրամանատար Արման Պետրոսյանը։

Իսկ ժամկետային զինծառայող Նորայր Հայրապետյանն այսպես է ձևակերպում իրենց հաղթանակների գրավականը. «Մենք պարզապես զինված մարդկանց խումբ չենք, մենք զորք ենք, ընտանիք ենք, որ պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը ու հարվածը մեզ վրա վերցնելով՝ պահպանել զինակից ընկերոջ կյանքը»։ Տղաները գիտեն, որ այսուհետ պիտի կռվեն նաև Արմանի ու Տարոնի փոխարեն, նրանց նման քաջաբար, նույն նվիրումով։

Հայրենիքի պաշտպանությունից անմասն չէ նաև զորամասի գնդերեցը: Արկերի որոտը լռել է սահմանին, բայց նա մինչ օրս զորամաս չի վերադարձել, առաջնագծում է, զինակից տղաների կողքին՝ աղոթքով ու զենքով;

….Մարտական հերթապահությունն արևելյան սահմանագոտում շարունակվում է, իսկ մեր հրետանին պատրաստ է կրկնելու իր սխրանքը:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ