Ազգային բանակ

Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն զինված ուժերի, այլև պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորման և ճանապարհման միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, բանակի համար կարևոր և ոչ մի միջոցառում։

Դիրքում հերթափոխ է։ Հագնելով զրահաբաճկոններն ու վերցնելով զենքերը՝ զինվորները շտապում են փոխարինել ընկերներին։

Ֆիզիկական պատրաստության դասային որակավորումը զինծառայողի ֆիզիկական կարողությունների բնութագրող ցուցանիշ է, որը որոշվում է ուժի, արագության, ինչպես նաև դիմացկունության բարձր ընդունակությունների արդյունքում: ՀՀ զինված ուժերում բավականին մեծ է դասային որակավորմանը մասնակցող զինծառայողների ներգրավվածությունը: Վերջիններիս կարող են շնորհվել «3-րդ կարգ», «2-րդ կարգ», «1-ին կարգ» և «Պատվավոր մարզիկ» դասային որակավորման կարգեր: Դասային որակավորման կարգ ստացած զինծառայողին տրվում են վկայական, կրծքանշան, հավելյալ վճարումներ և այդ մասին համապատասխան գրառումներ են կատարվում մարտական (հրամանատարական) պատրաստության հաշվառման մատյաններում, զինգրքույկում և զինծառայողի անձնական գործում:

Մեր դիրքապահներն իրենց գործը գերազանց են կատարում՝ լիարժեքորեն ապահովելով թիկունքի անվտանգությունը: Անգամ եղանակային անբարենպաստ պայմանները՝ ձնախառն քամիներն ու ջերմաստիճանի կտրուկ անկումը չեն խոչընդոտում շուրջօրյա մարտական հերթապահությանը զուգահեռ իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Մարտական հերթափոխներն էլ իրականացվում են համաձայն կարգացուցակի և սահմանված ժամանակացույցով:

Զորակոչ է…
Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային զինկոմիսարիատի բակը վաղ առավոտից մարդաշատ է՝ բանակ են ճանապարհում Հայրենիքի ապագա պաշտպաններին։

Երևանի զորակոչային, զորահավաքային համալրման տարածքային 4-րդ ստորաբաժանումում եռուզեռ է. վերստուգվում են զորակոչիկների փաստաթղթերը, անցկացվում է վերջին բուժզննումը:

Զորակոչին զուգընթաց այս օրերին նաև զինված ուժերի առանձին ստորաբաժանումների կազմի համալրման աշխատանքներ են ընթանում: Ծրագրավորման, թվային տեխնոլոգիաների և հարակից այլ ոլորտների մասնագետ երիտասարդները, որոնք արդեն իսկ ժամկետային զինվորական ծառայության որոշակի ժամանակահատված անցկացրել են ԶՈՒ առանձին ստորաբաժանումներում, վստահեցնում են, որ համապատասխան մասնագիտություններով զորակոչված զինծառայողների համար լիարժեք ապահովվում է շարունակական կրթության հնարավորությունը, առկա է բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման լայն ընտրանի: