Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (868) 26.01.2011- 2.02.2011

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

(Հայերեն) 2010 թվականը անվերապահորեն կարելի է համարել խաղաղության ու պաշտպանունակության ամրապնդման տարի: Անցնող տարում առաջնորդվելով «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով` ՀՀ զինված ուժերը անշեղորեն բարձրացրեց իր մարտունակության մակարդակը: Բարձրացվեց ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ նոր կառուցվածքի շրջանակներում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի միջեւ գործառույթների բաշխման եւ գործունեության համակարգման արդյունավետությունը, շարունակվեցին ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի զարգացման աշխատանքները, զգալի առաջընթաց գրանցվեց ռազմակրթական բարեփոխումների գործընթացում, մշակվեց ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագիծը: