Հոգևոր-մշակութային

Վարպետ Ռուբենը երկար տարիներ տաքսի էր վարում: Ինչպես ինքն է ասում՝ ինչ ինձ հիշում եմ, մեքենայի ղեկին եմ: Նա մեծ սիրով ու ջանասիրաբար էր իր գործն անում: Նրա մեքենան միշտ մաքուր էր, ներսը՝ կոկիկ: Ծանոթ-անծանոթ զանգահարում և ցանկություն էին հայտնում, որ հենց վարպետ Ռուբենն իրենց սպասարկի:

Օրերս օրհնությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, Երևանի կայազորի ավագ գնդերեց արժանապատիվ Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագ մատուցեց Խաղաղապահ բրիգադում ու ռազմական ոստիկանությունում:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը, ինչպես ժողովուրդն է ասում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։

Հունիսի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՀԱՅԱՍՏԱՆ. սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերան։ Կինոթատրոնի առջև փռված կարմիր գորգին ֆիլմի հեղինակը՝ ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնն ու իր ընտանիքն էր, ֆիլմի կայացմանն այս կամ այն կերպ մասնակցություն ունեցած անձինք։

Օրերս ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի օրհնությամբ եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական օժանդակությամբ ռազմական ոստիկանության զինծառայողները Սուրբ Տրդատ Մեծ թագավորի, Աշխեն թագուհու, Խոսրովդուխտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Վիրապից ելնելու տոների կապակցությամբ գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին Որոտնավանք, որտեղ պատարագ մատուցվեց, եւ զինծառայողները սուրբ հաղորդություն ճաշակեցին: