Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1141) 08.06.2016 – 14.06.2016

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸ

Օրերս անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

ԿԱՄՔ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ

Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողները ամենաբարդ իրավիճակներում արագ և հմտորեն կատարում են մարտական խնդիրը: Նրանք լինում են ամենաթեժ կետերում, ծառայում են հայրենիքին առանց փառքի իրավունքի:

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող «Բանակային խաղերին» արդյունավետ նախապատրաստվելու և ռազմակիրառական մարզաձևերը հանրայնացնելու նպատակով զորամասերից մեկում անցկացվել են ռազմականացված քառամարտի, ինքնաձիգից և ատրճանակից հրաձգության մրցումներ։

ՕՐԻՆԱԿ՝ ԵՆԹԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայոր Հրայր Ազիզյանը Եղեգնաձորից է: Պատանեկան տարիներից առանձնահատուկ սեր ու հարգանք է ունեցել ծառայության, զինվորական համազգեստի նկատմամբ:

ՀԻՄԱ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Շահե Տեր-Հարությունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ մշտապես բնակվում է Հայաստանում, զբաղվում է խեցեգործությամբ: Նրա ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում:

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Միշտ հիացել եմ զինվորական կանանց անձնվիրությամբ: Հայ կինը սովոր է օջախի կրակը վառ պահել, տանը ստեղծել հարմարավետություն, խնամել ամուսնուն, զավակներին, դառնալ իր ընտանիքի ամրության շաղախը: