Ուշադրության կենտրոնում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև երկարատև ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին և «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգևները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները:

ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ «Թեժ գծով» ստացված ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել հատկապես հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:

Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձել է ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:

Հայկական բանակը դարձավ 25 տարեկան: Ո՞րն է նրա ուժը, եւ ինչի՞ վրա է պետք դնել շեշտն ապագայում հաջողություններ ունենալու համար:
Խոսում են մեր հրամանատարները:

Բանակի ծնունդն է՝ 25-ամյակը։ 25 տարեկան էր Արցախան պատերազմում քաջի մահով ընկած ազատամարտիկ Կարեն Ավետիսյանը, որը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը, բայց դիրքը չտվեց թշնամուն։ Գուցե հենց այդ պահի՞ն ծնվեց հայոց բանակը, սրտին դիպած թշնամու գնդակով Հայրենիքի պաշտպան օծվեց Երրորդ Հանրապետության առաջին զինվորը։